![]()
Իտալիայի մայրաքաղաքում Հայաստանի վարչապետի առաջին հանդիպումն Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ էր, որից առաջ փոքրիկ դիպված տեղի ունեցավ. պարտաճանաչ ՀՀ վարչապետին ակնհայտորեն դուր չեկավ, որ Կազելատին ուշացավ իր հետ հանդիպումից:
Այս հանգամանքին ՀՀ վարչապետն իր վերաբերմունքը ցույց տվեց յուրահատուկ ձեւով. մինչ Սենատի նախագահը կժամաներ՝ ՀՀ վարչապետը մոտեցավ հայելուն ու սկսեց մազերն ուղղել:
Նա դա շարունակեց անել նույնիսկ այն ժամանակ, երբ Կազելատին արդեն եկել էր ու սպասում էր իրեն: Սենատի նախագահի արարողակարգի աշխատակիցը անհուսորեն փորձում էր զգուշացնել, որ Կազելատին ժամանել է:
Սա, իհարկե որեւէ կերպ չազդեց պաշտոնական հանդիպման համար պատրաստված ասելիքի վրա եւ հանդիպումն ավարտվեց նախատեսվածի պես:
![]()
![]()
![]()