![]()
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մենք լավ չենք պատկերացնում, թե ինչ է ասել ԱԱԾ:
Առավել վատ ենք պատկերացնում, թե ինչ է ենթադրում լինել ԱԱԾ պետ: Անկախ այն բանից, թե ով ինչ վերաբերմունք ունի երկար տարիներ ԱԱԾ պետ աշխատած Գորիկ Հակոբյանի նկատմամբ, նա լուրջ առավելություն ուներ՝ չէր խոսում: Չի խոսում նաև կարճ ժամկետով ԱԱԾ պետ աշխատած Գեորգի Կուտոյանը: Դա նշանակում է, որ նա հասկացել է, թե ինչ կառույց է ղեկավարել:
Իսկ երբ Արթուր Վանեցյանն է խոսում, այստեղ փուլ են գալիս մեր բոլոր պատկերացումներն ԱԱԾ-ի մասին: Շատախոսել կարող ենք ես ու Միսկարյան Գարեգինը: Մենք ԱԱԾ պետ չենք: Բայց երբ ԱԱԾ ներկա, թե նախկին պետն է շատախոսում, նախ ինքն իրեն ու կառույցն է անլրջացնում և երկրորդ, սկսում է նմանվել հայտնի սկետչի՝
«ես ամեն ինչ գիտեմ» ասող պատանուն:
Մենք լավ չենք պատկերացնում, թե ինչ է ասել ԱԱԾ: Առավել վատ ենք պատկերացնում, թե ինչ է ենթադրում լինել ԱԱԾ պետ: Անկախ այն…
Posted by Vahram Toqmajyan on Sunday, November 24, 2019
![]()