![]()
Հայկ Թորոյանի բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին․
Մեծարգո Վարչապետ, մինչ Հայ ժողովրդի իսկական հայ տեսակը պայքարում է նախկին կոռմպացված թալանչիների դեմ և ամենուրեք նրանց լկտիությանը պատասխանում և արդարության կոչ է անում նրա համար, որ կպել են ազգի ոտքերից և պոկ չեն գալիս իրենց սաբոտաժներով և նոր թափ հավաքելու փորձերով, ապա արի ու տես, որ հենց ձեր կողքի անողնաշարները ավելի ու ավելի են խայտառակում իրավիճակը և վազգենանման շներին կոչ են անում, որ նոր թափ հավաքեն։
Խնդրում եմ Ձեզ, որ չհավատաք ավինյանի ոչ մի խոսքին, ավինյանը լավ էլ իր զապասը պահում է և նախկինների հետ ստվերում մեծ ծրագրեր է կազմակերպում, նա ճիշտ չի զեկուցում Ձեզ և ցանկացած ձեր բացակայություն, որ երկրից բացակայում եք, նա պահը օգտագործում է ի շահ իր սեփական շահի և ռոբահանրապետականնա դաշնակների։ Պարոն Փաշինյան դուք ինքներդ եք կոչ արել, որ ժողովուրդը աջակցի ձեզ և ցանկացած բեսպրեդելի և անարդարության դեպքում օգնի երկրի իշխանությանը, դուք եք ասել, որ այսուհետ միայն ժողովուրդը պետք է որոշի թե ով պետք է երկրում բարձր պաշտոնների լինի, բոլորս գիտենք, որ ժողովուրդը Ձեզ սիրելով և ձեր գաղափարախոսության և հեղափոխության արժեքների համար ընտրեց ձեր կուսակցությանը, որը մինչ օրս սիրում և վստահում է անձամբ միայն Ձեզ և ձեր խոսքը մեզ համար օրենք է։
Խնդրում եմ Ձեզ, ցանկացած պաշտոնի, որը բարձր և պատասխանատու պաշտոն է և պետք է մարդ նշանակեք, ապա մի սոց հարցում իրականացրեք կամ համացանցում նայեք տվյալ մարդը ինչ հեղինակություն ու սեր է վայելում ժողովրդի կողմից և, ի վերջո Ֆեյսբուքը շատ բան է խոսում և շատերի մասին կարելի է հենց Ֆեյսբուքով տեսնել և լսել, թե ժողովուրդը ումից ինչ արդարացի բողոք ունի և շատ մարդիկ իրենց առօրյա կյանքում հանդիպած անարդարությունների և խտրականություններին հանդիպելով՝ շատ են գրում համացանցում, որոնք փաստերով են և ոչ մեկից չեն ֆինանսավորվում. Հայաստանը 2.5-միլիոնանոց երկիր է և շատ հեշտ կառավարելի, և շատ եմ խնդրում, ինձ մի ասեք, որ ժամանակ չկա, ժամանակը աշխարհում հավասար է 24-ժամը բոլորի համար է, ԱՄՆ-ի և ՌԴ-ի նման երկրներում, որ բնակչությունը 150 միլիոն է, իրենց նախագահները ևս օգտվում են նույն օրվա 24 ժամից….
Մեծարգո Վարչապետ, Հայաստանում ինչքան մոտենում է Արցախի ընտրությունները, այդքան շատերի դիմակը բացվում է, երբեմն ցավում եմ, որ իմ գրառումները Ձեզ չի հասնում և ձեր թիմակիցները գրառմանս կարևորությունը չեն գտնում և չեն խրատվում, ինչը ավելի նկատելի է նախկին ուժերի կողմից, որոնք իմ գրառումները կարդալով մի շարք բան են ընկալում և իրենց մարտավարությունը փոխում են, որն էլ ավելի է ինձ զայրացնում և շատ ժամանակ բաներ կան, որ գրելուց հետո պարզապես փոշմանում և չեմ տեղադրում։
Պարոն Փաշինյան խնդրում եմ ընդունեք այս գրառումս և տողատակերում մի շարք տեսանելի կարևոր բաներ կլինեն, ես տեսնում եմ, որ քոչարյանականները արդեն հանրությանը ցույց են տվել իրենց դիմակները և այժմ նրանք նոր տեսքով մարդիկ են հավաքում ֆինանսի մասին նրանք խնդիր չունեն, վերնատան հավաքը վկա, իսկ մեր հարգարժան Նախարար Արայիկ Հարությունյանի դեմ կազմակերպված հավաքը սաբոտաժի նպատակը նույն պես այլ ուղղությամբ է գնում…
Մեծարգո Վարչապետ շատ, կարևոր է ուժային կառույցներում չսխալվեք և շատ ճիշտ նշանակում կատարեք, ուսումնասիրեք ներկայիս ԺՊ Ոստիկանապետին և կտեսնեք, թե նա ինչպես է մուտք գործել Ոստիկանական համակարգ և այժմ ինչ նշանակումներ է անում, խայտառակություն է..
Խնդրում եմ Ձեզ, բացի Ձեզանից և ձեր ներքին ձայնից ոչ մեկին մի վստահեք և հետևողական եղեք բոլոր բոլորին և ձեր Ֆեյսբուքյան էջի անձնական նամակները կոնկրետ դուք կարդացեք կամ հրահանգեք, որ անպայման Ձեզ զեկուցեն, այն մեդիա պատասխանատուն, որը կարդում է՝ չգիտեմ ով է, բայց հանրությունը Ձեզ այնտեղ շատ կարևոր նյութեր է գրում.. մենք միայն Ձեզ ենք վստահում այլևս ոչ մեկին չենք կարողանում վստահել, բայց փորձում ենք, հավատալ և գտնել վստահելի մարդկան… պարոն Փաշինյան ջան, Այս Ժողովուրդը «մեխք» է, Իշխանության մեջի անողնաշարներին ՍԹԱՓԵՑՐԵՔ իսկ որոշ անպիտաններին հեռացրեք։
Հարգանքներով շարքային մտահոգ, բայց հպարտ քաղաքացի Հայկ Թորոյան։ Ժողովուրդ ջա ՀԴՄ-ները չմոռանաք..․
❗️Բաց նամակ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան -ին ❗️Մեծարգո Վարչապետ, մինչ Հայ ժողովրդի իսկական հայ տեսակը պայքարում է…
Posted by Hayk Toroyan on Saturday, November 23, 2019
![]()