![]()
Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Ժողովրդից գողացած փողերը ժողովրդին չհասավ։ Ժողովրդի բերանից կտրած, իրենց համար միլարդներով դղյակներ (մի քանի) շինած օլիգարխները մնացին անպատիժ, մենք էլ, էլի ոնց կար` նույն օրի՛ն։ Ես էլ միամիտս մտածում էի, որ օլիգարխների դղյակները կպետականացվեն ու մի երկու դղյակ կտրամադրվի ծերերին։ Ծերերը կապրեն առոք-փառոք։
Ախր, այնքան լավն էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ ինչ ասում էր` հավատում էինք, բայց գիտեինք, որ ձեռքը բան չկա ու ի՞նչ անի խեղճ մարդը։ Բա հիմա։ Հիմա, ի՞նչն է խանգարում։
Եթե ծերերի խնամքի կենտրոններում եղել եք, կհաստատեք, որ այնտեղ ապրող ծերերի մեծ մասը առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են։ Այդ մարդիկ արդեն իրենց ընտանիքների կողմից մերժված մարդիկ են։ Բա հիմա։ Լա՛վ, այն ժամանակ ինչ ասում էինք բանատեղ դնող չկար։ Անցավ։ Բա հիմա՞, գոնե հիմա պետք է ուշադրություն դարձնել ծերերին։ Չասեք փող չկա։ Լավ էլ կա՛.. էդ օլիգարխների հախից եկեք, թո՛ղ ամբողջ եղածը ծերերի համար ապահով տանիք` կյանքի, առողջության վրա ծախսվի։
Կրկնում եմ, ՀՀ-ում ծերերը ապրում են ծայրահեղ թշվառության մեջ։ Էլ չեմ խոսում ծերերի խնամքի կենտրոնների անմխիթար վիճակի մասին։
Հիմա, քանի օր է խոսվում է, որ ծերերի խնամքի կենտրոնները պետք է փակվեն ու ծերերին կտրամադրվի երեք հարյուր ու մի քանի դրամ, որպեսզի մարդիկ իրենց խնամքի տակ առնեն ծերերին։ Ես չգիտեմ այս ինֆորմացիան, ինչքանով է ճիշտ, սխալ, բայց ես դրան չեմ էլ ուզում հավատալ։ Որովհետև չի՛ կարող նման բան լինել։ Ո՞վ պետք է ծերերին, եթե անգամ երեք հարյուր դրամ չէ, երեք հարյուր հազար լինի, իր խնամքի տակ առնի։
Ես բոլոր ծերերին կպահեի, բայց ես անգամ տեղ չունեմ ապրելու։ (Բայց գոնե տարվա մեջ մի քանի անգամ նրանց կողքին եմ ու հնարավորության սահմաններում ամեն ինչ անում եմ, որ տարվա մեջ մի քանի ժամ այդ մարդիկ իրենց լավ զգան)
Իսկ ո՞ր մի ունևորը մի հարկի տակ իր ընտանիքի կողքին ծեր տատիկ կամ պապիկ կպահի.., նամանավանդ, որ հեշտ չի այդ մարդկանց հետ։ Նորից եմ կրկնում, ես չգիտեմ ծերերի խնամքի կենտրոնների հետ ի՞նչ եք որոշել անել, որովհետև չգիտեմ ինֆորմացիան «ստի տոպրակ» շարքին է պատկանում, թե՞.. բայց մի բան հաստատ է` մեծ ուշադրություն պետք է դարձնել ծերերին։ Գոնե ծերերի տների հարցը լուծեք, որոշել եք եղածն էլ փակե՞լ:
Հայաստանում, ինչպես փոքրիկները, այնպես էլ ծերերը պետք է ապրեն առոք-փառոք։ Մնացածը ոնց լինի մի տեղ կաշխատեն, օրվա հաց կվաստակեն։
Ժողովրդից գողացած փողերը ժողովրդին չհասավ։ Ժողովրդի բերանից կտրած, իրենց համար միլարդներով դղյակներ (մի քանի) շինած…
Posted by Արթուր Հայրապետյան on Saturday, November 23, 2019
![]()