«Ինձ քննադատում են իմ արտահայտած կարծիքների համար, բայց ես համամիտ չեմ…». Մարիամ Փաշինյան

Այսօր Գյումրիում մեկնարկած HIGH-TECH 2019 երրորդ համաժողովին ներկա էր ու որպես խոսնակ ելույթ է ունեցել նաև վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում երիտասարդները դեռ շարունակում են քննադատության ենթարկվել ավագ սերնդի կողմից, ինչը հատկապես նկատելի է մարզերում: Ըստ Մարիամի՝ ինքն այսօր էլ շարունակում է քննադատության ենթարկվել այս կամ այն թեմայի շուրջ իր հայտնած կարծիքների համար, ինչն իրեն ու իր նման նախաձեռնող շատ երիտասարդների դուր չի գալիս:


«Ես դա ամեն օր եմ զգում, ինձ իմ հայտնած կարծիքների համար քննադատում են, հոդվածներ գրում: Բայց ես համամիտ չեմ շատ հարցերում մեր ավագ սերնդի հետ, ես վստահում եմ մեր երիտասարդների մտքի ճկունությանը, աշխատասիրությանն ու, ինչու չէ, նաև խորամանկությանը: Ավագ սերունդը վատ է վերաբերվում այն նախաձեռնություններին, որն ունենում են երիտասարդները»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Մարիամ Փաշինյանը:

Մարիամն ասում է, որ իր ունակություններն ու հնարավորությունները ներդրել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ընդլայնելու և Աշտարակում նոր կենտրոն  հիմելու գործում, իսկ այդ հարցում նրան շատ են օգնում Տարտուի համալսարանում ստացած գիտելիքները, ինչի շնորհիվ, ըստ Մարիամի, հնարավոր է հասնել ավելիին:

«Շատ գայթակղիչ է, երբ գնում ես արտերկիր, գայթակղիչ է էնտեղ մնալը, որովհետև ամեն ինչ ավելի հեշտ է էնտեղ: Ինձ մոտ միանշանակ որոշված էր, որ ես կգնամ, էնտեղից կքաղեմ ամենապետքական, ամենաօգտակար գիտելիքները և կգամ հետ Հայաստան, ու հիմա Հայաստանում ես իմ կրթությունը երբեք չեմ փոխի ոչնչի հետ, որովհետև դրանով հնարավոր է ուղղակի հրաշքներ գործել, թեկուզ էն փաստը, որ ես ներգրավված եմ այս մեծ նախագծում, իմ գիտելիքների շնորհիվ է, որ ես ստացել եմ Տարտուի համալսարանում»,- նշել է Մարիամը:

աղբյուրը՝  Shantnews

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ