Համացանցը քննարկում է Արգենտինայի նորընտիր նախագահի որդուն

Այս տարվա հոկտեմբերին Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթեց 60-ամյա Ալբերտո Ֆերնանդեսը: Սակայն, համացանցի օգտատերերը քննարկում են ոչ թե նորընտիր նախագահին, այլ՝ նրա 24-ամյա որդուն:

Էստանիսլաո ֆերնանդեսը խաղում է տեսախաղեր և դրանք հեռարձակում Twitch-ով՝ մոտ 2.2 հազար օգտատիրոջ  համար: Տղան սիրում է նմանակել խաղերի և ֆիլմերի տարբեր հերոսների, սակայն, դրանք զարմանալիորեն հիմնականում իգական սեռի հերոսներն են լինում:

Էստանիսլաոն սիրում է վառ դիմահարդարումն ու բաց հագուստը: Երիտասարդը նմանակել է այնպիսի հերոսների, ինչպիսիք են՝ Հարլի Քուինը, Մալեֆիսենտը, Կատու-կինը, Պիկաչուն և այլք:

Լուսանկարները նա հրապարակում է Ինստագրամի իր էջում, որտեղ նրան հետևում են մոտ 199 հազար օգտատեր:

Տղայի ընկերուհին, ում հետ հանդիպում է արդեն 2 տարի, աջակցում է սիրելիի հոբբին, իսկ հայրը՝ նախագահ Ֆերնանդեսը, նշել է, որ հպարտանում է իր որդու տաղանդով:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ