Ինչո՞ւ են հայերը ամբողջ աշխարհում ընդունված «կոֆե»-ն անվանում «սուրճ»

Աշխարհում ամենատարածված ու ամենամեծ պահանջարկ ունեցող ըմպելիքներից մեկը՝ սուրճը, հին պատմություն ունի:

Սուրճի հայրենիքն ընդունված է համարել Եթովպիան: Դրա հայտնաբերումը թվագրվում է Ք.ծ. 850 թվականին: Հում սուրճի հատիկներն օգտագործվում էին որպես առույգացնող միջոց: Ավելի ուշ Եմենում սկսեցին օգտագործել հասած չորացրած պտղով պատրաստված խմիչք:

Միայն որոշ ժամանակ անց սկսեցին պատրաստել այսօր բոլորիս հայտնի եղանակով: Սրճենու պտուղները սկսեցին բովել, այնուհետ աղացած փոշին խառնել ջրի, կաթի հետ:

Տարբեր վարկածների համաձայն՝ «կոֆե» բառը կապվում է Եթովպիայի Կաֆֆա շրջանի հետ, որը համարվում է ըմպելիքի հայրենիքը: Նաև կարծիք կա, որ բառը ծնվել է արաբական  «կավա» (թարմացնող ) բառից և հայտնվել եվրոպական լեզուներում:

Միակ լեզուն, որտեղ առույգացնող այս ըմպելիքի համար օգտագործում են «կոֆե» բառի ձևափոխված անվանումը, հայերենն է, այստեղ օգտագործում են «սուրճ» բառը: Ըստ ավանդույթի՝ համարվում է, որ «սուրճ» բառն առաջացել է սուրճ խմելու գործընթացի նկարագրությունից, որի ժամանակ առաջանում են «ս», «ր», «ճ» հնչյունները:․

Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ