«Շնորհակալ եղիր դեմոկրատական խաղի կանոններին, որ այսօր դու կարողանում ես ուղերձներով հանդես գալ…»․ Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ընտրաքվեի դիմաց բիսետկա ու խաղահրապարակ սարքող, ասֆալտ փռող, ընտրակաշառք բաժանող, գործատուների միջոցով քաղաքացիներին ճնշող… կարճ ասած ընտրական հանցագործ Սերժ Սարգսյանը, անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղում, ցիտում է Գարեգին Նժդեհին, և դրանով կարևորում է, որ չպետք է բաժանարար գծեր քաշվեն, և պետք պահպանել միասնականության գաղափարը…

Սերժ Սարգսյանը երևի լավ չի գիտակցում, որ եթե ինքը, այսօրվա փոխարեն ապրեր Նժդեհի պատկերացրած երկրում , ապա Նժդեհը սեփական ժողովրդի
գիտակցության մասսայաբար բռնաբարման համար կնգնդակահարեր նրան։ Շնորհակալ եղիր դեմոկրատական խաղի կանոններին, որ այսօր դու կարողանում ես ուղերձներով հանդես գալ…

Հարգելիներս, ասածս ծայարհեղ կարող է հնչել, բայց իրականում այն պարտադիր պետք է ասվի, որովհետև մարդ ինչքան լկտի պետք է լինի, որ մասսայաբար կաշառի մարդկանց, հետո խոսի միասնականության կարևորության մասին։ Սրանց երևի դուր է գալիս կինոյի վատ հերոսի կերպարի մեջ լինելը, պարզապես մի տարբերությամբ, եթե կիոնյում կա գեղարվեստականություն, ապա սրանց մոտ ամեն բան այնքան գավառական է, որ արդեն փսխելու աստիճան զզվելի է դառնում։

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ընտրաքվեի դիմաց բիսետկա ու խաղահրապարակ սարքող, ասֆալտ փռող, ընտրակաշառք…

Posted by Գագիկ Քամալյան on Saturday, September 21, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ