Կայծակը հարվածել է ընթացող մեքենային

Հազվադեպ հանդիպող և վտանգավոր երևույթ են նկարահանել Նովոսիբիրսկի մայրուղիներից մեկում: Կայծակը հարվածել է ընթացքի մեջ գտնվող մեքենային:

Toyota RAV4-ին կայծակի հասցրած հարվածը պատահաբար տեսանկարահանել է հետևից ընթացող մեքենայում տեղադրված տեսախցիկը:

Կայծակը հարվածել է մեքենայի հետևի ապակուն, վարորդը կանգնեցրել է մեքենան: Բարեբախտաբար, ուղևորները և վարորդը վնասվածքներ չեն ստացել, չհաշված վախը, իսկ ահա մեքենան վնասվել է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ