«Ո՞նց են պատկերացնում արդարությունը, երկրի ղեկավարը տասը տարի թալանի պետությունը, հետո էդ թալանածը պահելու համար կրակի՞ ժողովրդի վրա»․ Զուրաբյան

Այսօր դատական նիստի  ընթացքում քննության է առնվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՍԴ որոշումից բխող միջնորդությունը խափանման միջոցը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Պաշտպանական կողմը ներկայացրել է միջնորդությունն ու դրա հիմնավորումը, իսկ մեղադրող կողմն ու տուժողների իրավահաջորդների պաշտպանները առարկել են ներկայացված միջնորդությանը։

Մինչ դատարանի դահլիճում նիստ ընթանում էր, լրագրողների հետ զրույցում Զուրաբյանը մեկնաբանեց Քոչարյանի աջակիցների այն պահանջին, ըստ որի պետք է իրականացվի արդար դատավարություն։ Զուրաբյանը հարց հնչեցրեց, թե որն է արադարությունը, ինչպես են պատկերացնում դա իրենք, որ երկրի ղեկավարը տասը տարի թալանի պետությունը, հետո էդ թալանածը պահելու համար կրակի՞ ժողովրդի վրա։

Մանրամասները ՝ տեսանյութում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ