«Սարը հանք չի դառնալու … այ գողե՜ր…». ցուցարարը՝ Արարատ Միրզոյանին

Ազգային ժողովի դիմաց այսօր հանուն Ամուլսարի պաշտպանության բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներին մոտեցավ Արարատ Միրզոյանը:

Ցուցարարներն ԱԺ նախագահին բողոքեցին, որ ոստիկանները փակել են Ազգային ժողովի մուտքը, ինչին Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ Ազգային ժողովը համարվում է հատուկ պահպանվող տարածք, և ոստիկաններն իրենց գործառույթն են իրագործում։

Բնապահպան Անի Խաչատրյանը նշեց, որ Ամուլսարի վերաբերյալ կառավարության որոշումները ոտնահարվում են հեղափոխության գաղափարները, ինչի ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց, որ համաձայն չէ։

«Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո լինելու է ուղիղ ժողովրդավարություն և ժողովուրդն է որոշելու, եթե ժողովրդի մեծամասնությունը որոշում է, որ էդպես, ուրեմն էդպես է լինելու, իսկ Ջերմուկ համայնքը արդեն վաղուց որոշել է, որ ինքը չի ուզում, որ հանքը շահագործվի»,– ասաց Անի Խաչատրյանը, որին ընդհատեց Արարատ Միրզոյանի պահատասխանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ