Տարեց կինը վերջին վայրկյանին պառկել է գնացքի տակ և…

Հնդկաստանի Կարնաթա նահանգի Չիտապուր քաղաքում տարեց կինն ընկել է գնացքի տակ և ողջ մնացել:

Մանիբայ Չավանը դեղամիջոցներ է գնել և վերադարձել տուն՝ անցնելով Չիտապուր երկաթուղային կայարանով: Կինը հատել է գնացքի երկածգծերը և չի նկատել, որ գնացքը մոտենում է իրեն: Առանց երկմտելու՝ նա պառկել է ռելսերի միջև և սպասել, որ գնացքն անցնի:

Տեսանյութում երևում է, թե ինչպես վարդագույն սարիի մեջ գտնվող կինը ընկած է երկաթուղային գծերի վրա, իսկ վերևից՝ մի քանի սանտիմետր բարձր,  բեռնատար գնացք է անցնում:

Տանջալի սպասումից երեք րոպե անց Չավանը կարողացել է ոտքի կանգնել և հեռանալ: Տեղի ունեցածի հետևանքով մանր քերծվածքներ է ստացել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ