Արփինե Հովհաննիսյանը դիմել է ոստիկանություն

ՀՀԿ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանին այսօր հրավիրել են ոստիկանություն: Նա այժմ ոստիկանությունում է:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ Արփինե Հովհաննիսյանը դիմել էր ոստիկանություն՝ հաղորդելով, որ համացանցում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում:

Ոստիկանությունից ասացին, որ Հովհաննիսյանը հրավիրվել է բացատրություն տալու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ