Նիկոլ Փաշինյանը դռնեդուռ քարոզչություն է անում

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին նախընտրական քարոզչության շրջանակում Աշտարակում ընտրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին գլխավոր դատախազի միջնորդության՝ չկայացած քննարկմանը:

«Այսօր Ազգային ժողովում պիտի քննարկվեր երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կոռուպցիոն քրեական գործի հետ կապված հարց, երբ ԱԺ՝ դեռևս պատգամավոր Արամ Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը պիտի քննարկվեր: Բա ի՞նչ էիք մտածում, մարդիկ հո անիմաստ գործի չէի՞ն գալիս-գնում: 14 մլն լինի, 20, 30… 50, 500 մլրդ….:

Ու հիմա ամենակարևոր արձանագրումը. Ազգային ժողովում քվորում չկա, որ Արամ Հարությունյանի հարցը լուծվի, դրա համար էլ մենք այդ Ազգային ժողովը ցրեցինք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա միաժամանակ հավելեց, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունից հետո, երբ նոր խորհրդարան կընտրվի, Արամ Հարությունյանն իր պատգամավորական անձեռնմխելիությունը կկորցի, և քրեական գործի ընթացքը կշարունակվի բնական հունով: Սակայն հարցը, ըստ վարչապետի պաշտոնակատարի, այն է, որ այդ 14 մլն դոլարը միայն մի գործով է.

«Եկեք նայենք մեր ճանապարհների, մեր զինվորների, դպրոցների վիճակները, մեր ուսուցիչների աշխատավարձը: Մեկն ասում է՝ դատի ենք տալու, որ ասել եք, որ Հանրապետականը թալանչիների բանդա է: Հեսա կտեսնենք՝ ով ում դատի կտա։ Հատ-հատ, բոլոր սերմացու գողացող մկներին բերելու ենք դատարան:

Դռնեդուռ քարոզչություն Երեւանում:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, December 4, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ