Գյումրին օգոստոսի 25-ին նշեց Գյումրու օրը: «Վարպետների քաղաք» խորագիրը կրող միջոցառման շրջանակում բացօթյա տարաբնույթ միջոցառումներ անցկացվեցին քաղաքի տարբեր հատվածներում՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն: Ամենակարևոր միջոցառումներից մեկը հիմնանորոգված Շիրազի փողոցի վերաբացումն էր:
Նորաբաց Շիրազի փողոցում գյումրեցի վարպետները կներկայանան իրենց արհեստներով ու արվեստով: Տոնական օրը յուրովի ներկայացան նաև քաղաքի թանգարանները, իսկ հետո տեղի ունեցավ տոնական համերգ՝ գյումրեցի ու հրավիրված երգիչ-երգչուհիների կատարմամբ:
«Քաղաքի օր» միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկա էին հյուրեր ոչ միայն հանրապետության տարբեր համայնքներից, այլ նաև տարբեր երկրներից: Օրը ավարտվեց կենտրոնական հրապարակում՝ տոնական համերգով և հրավառությամբ:
Տոնի ընթացքում տարբեր լրատվամիջոցներին տրված հարցազրույցներում գյումրեցիները իրենց կարծիքն էին հայտնում հետհեղափոխական Գյումրիի մասին։ Այս ամենից պարզ դարձավ, որ գյումրեցին վստահում է վարչապետ Փաշինյանին, տեսնում է քաղաքի ակնհայտ դրական փոփոխությունները և լի են դրական սպասումներուվ։
Մանրամասները տեսանյութում՝