Ազնավուրի ինքնակենսագրական ֆիլմից կադրեր են հրապարակվել

Հոկտեմբերի 2-ին հանդիսատեսին կներկայացվի «Շառլի հայացքը» ֆիլմը: Սա մեծանուն շանսոնյեի ինքնակենսագրական ֆիլմն է: Ֆիլմը կոչվել ռեժիսոր Մարկ դի Դոմենիկոյի շնորհիվ:

1948թ. Շառլ Ազնավուրն Էդիթ Պիաֆից նվեր է ստանում իր առաջին տեսախցիկը, որը դառնում է շանսոնյեի կյանքի անբաժան ուղեկիցը: Մինչև 1982թ. Ազնավուրը նկարում է իր կյանքի ու գործունեության տարբեր պահեր, դրվագներ, որոնք էլ դառնում են իր օրագիր-ֆիլմի հիմքը: Ազնավուրը նկարում է այնպես, ինչպես ապրում է և ապրում ֆիլմի նման:

Ուր էլ գնար, իր հետ տանում էր տեսախցիկը. այն ֆիքսում էր ամեն ինչ՝ կյանքի տարբեր պահեր, վայրեր, ուր լինում էր Ազնավուրը, նրա ընկերներին, սերերին և նրա ձանձրույթի պահերը: Մահվանից առաջ Ազնավուրը ռեժիսոր Մարկ դի Դոմենիկոյի հետ սկսում է մշակել տեսախցիկի ֆիքսած պահերը:

 

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ