Մի քանի օր է՝ պաշտոնապես դռներն է բացել Գյումրիի «Ույուտ» դելֆինարումը։ Քաղաքի առաջին դելֆինարիումի հիմնադիրը ռուսաստանաբնակ գյումրեցի գործարար Գագիկ Պետրոսյանն է, որը սկսնակ չէ այս գործում. նա դելֆինարիումներ ունի նաև Ռուսաստանում, Ուկրաինայում և Իրանում: Հետևելով Ռուսաստանի հայ գործարարներին ուղղված՝ Հայաստանում բիզնես հիմնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, գործարարը որոշել է իր դելֆինարիումներից մեկը տեղափոխել Հայաստան:
Այժմ դելֆինարիումն ունի երկու դելֆին ու մեկ ծովակատու։ Նրանք Սոչիի դելֆինարիումից տեղափոխվել են Թավրիզ, այնտեղից՝ Գյումրի։ Ծովային կենդանիներին վարժեցնում ու խնամում են բազմափորձ մարզիչը, որն այս դելֆինների հետ արդեն աշխատել է Սոչիում, անասնաբույժը, հրավիրվել է նաև ջրի մասնագետ։ Տնօրենի խոսքով՝ դելֆիններն առողջ են, նրանց համար ստեղծված են բոլոր պայմանները: