Աշխարհով մեկ հազարավոր մարդիկ հիանում են տեսագրությամբ, որտեղ սիրահարված պինգվինները զբոսնում են լողափով։ Ռոմանտիկան պարզապես խենթացնում է. Թռչունները «իրար ձեռք բռնած» ակնդետ միմյանց են նայում։ Սիրահարված պինգվինների տեսանյութը պատահաբար է նկարահանվել։
Ամեն դեպքում այդպես է ասում Twitter-ի օգտատեր @freakingdani. այդ նա է թռչնային ռոմանտիկան հրապարակել և ավելացրել է, որ տեսագրությունը իր մորաքույրն է արել՝ Հարավային Աֆրիկայում հանգստանալու ժամանակ։