Սուզորդ Ռայներ Շիմպֆուն վերջին 15 տարիների ընթացքում ամեն օր զբոսաշրջիկների համար անցկացնում է դայվինգի շրջագայություններ: Նրանց վերջին դայվինգը յուրահատուկ է եղել:
Զբոսաշրջիկներն այցելել են Պորտ-Էլիզաբեթ, որտեղ սովորաբար շատ են լինում կետեր, շնաձկներ, դելֆիններ: Այս անգամ սուզորդը հազիվ է փրկվել կետի կերակուր դառնալուց:
«Ես ցանկանում էի նկարել կետին և հանկարծ ամեն ինչ մթնեց և ինչ-որ մի բան իմ գոտկատեղը ճնշեց: Ստեղծվել էր իրավիճակ, որտեղ վախենալու ժամանակ չկար, պետք էր առաջնորդվել բնազդով»,- խոստովանել է Ռայները:
Տղամարդը չի կարողացել ինքնուրույն դուրս գալ կաթնասունի երախից. ինչ-որ պահի պահին կետի համար սուզորդի կոստյումը թվացել է «անհարմար կերակուր», և կետը երախը մի փոքր բացել է, ինչից էլ օգտվել է սուզորդը:
«Դուք դա նկարեցի՞ք»,- հարցրել է սուզորդը նավակ բարձրանալուն պես:
Նյութի աղբյուր՝ SHANTNEWS