«Մտահոգ լուրեր». Աշոտյանը հաղորդում է բացել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար իրականացվող ծրագրի ընթացքում առերևույթ չարաշահումների, պետության միջոցների ոչ արդյունավետ օգտագործման վերաբերյալ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ չարաշահումներ թույլ տված անձանց շրջանակը հստակեցնելու  ուղղությամբ։

Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի  պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է 2018 թվականի ապրիլին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։

2018 թվականի ապրիլի 10-ին քրեական գործն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում, որը նույն օրը վարույթ է ընդունվել, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ քրեական գործի հարուցման հիմք հանդիսացած նախնական տվյալներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Քննության տվյալներով՝ սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար ՀՀ կառավարության 2006թ. թիվ 613-Ն որոշմամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հաջորդող տարիներին ընդունված այլ որոշումներով հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժական մասնագիտությունների գծով հատկացված անվճար տեղերի չափով կազմակերպել նպատակային ընդունելություն:

Երեկ հեռարձակված քաղաքական այս ձևաչափը շատերը հավանեցին:Ներկայացնում եմ.ՄՏԱՀՈԳ ԼՈՒՐԵՐ: Թողարկում 2՝ Ну погоди!#voteAshotyan #vote1 #voteRepublicans

Posted by Armen Ashotyan on Tuesday, December 4, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ