Ինքնաթիռն ընկել է Խաղաղ օվկիանոսը, օդաչուն հասցրել է անգամ սելֆի անել դրա ֆոնին

Հյուսիսային Կալիֆոռնիայի ափերի մոտ  Beechcraft Bonanza  մեկշարժիչանի ինքնաթիռը վթարվել է: Ինքնաթիռում եղել են օդաչուն՝ Դեյվիդ Լեշը և նրա ընկերուհին: Երկուսն էլ ողջ են մնացել, քանի որ ինքնաթիռն ընկել է ջուրը:

Ինքնաթիռն անսարք է եղել, և օդաչուն արել է հնարավորը, որպեսզի գոնե վթարային վայրէջք կատարի Խաղաղ օվկիանոսի վրա:

«Ջրին հարվածը չափազանց թեթև է եղել, և մենք վայրկենապես բացել ենք դուռն ու դուրս եկել: Հետո մենք արագ վերցրել ենք այն, ինչ եղել է ինքնաթիռում: Ես գիտեի, որ 20-30 րոպեից ինքնաթիռը սուզվելու է»,- ասել է օդաչուն:

Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ