Գավառցի 60-ամյա Գագիկ Գոզեյանը լողալով հատել է Սևանա լիճը: Սա Գագիկի՝ լիճը հատելու 4-րդ հաջողված փորձն էր: Այս անգամ նա սկսել է լողալ Արտանիշի թերակղզուց և հասել Նորատուսի մերձակա ափ: Գագիկն իր նախաձեռնած այս միջոցառումը նվիրել է Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին:
Նյութի աղբյուր՝ Lurer.com