Աշխարհի ամենահարուստ մարդիկ 18 մլրդ դոլար են կորցրել մեկ օրում

Աշխարհի ամենահարուստ գործարարներից 9-ը միասին մոտ 18 մլրդ դոլար են կորցրել չորեքշաբթի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Forbes-ի վարկանշային աղյուսակը, որը թարմացվում է իրական ժամանակում:

Նրանց կարողության կտրուկ կրճատումը պարբերականը բացատրել է ամերիկյան առևտրային բորսաներում ցուցանիշների անկմամբ: Ինչպես օրինակ՝ Դոու-Ջոնսի ցուցանիշը նախօրեին առավելագույն անկումն է գրանցել տարեսկզբից ի վեր:

Forbes-ի աղյուսակի առաջատար Ջեֆ Բեզոսը 3.5 մլրդ դոլար է կորցրել, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 3.2 դոլար, իսկ Louis Vuitton ընկերության գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն՝ մոտ 3 մլրդ:

Նշվում է, որ բաժնետոմսերի գնանկումը ազդեցություն չի ունեցել Forbes-ի տասնյակում ընդգրկված մեծահարուստներից միայն մեկի կարողության վրա: Խոսքը Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի մասին է:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին ֆինանսական շուկաներում գրանցված անկումների պատճառով աշխարհի 500 ամենահարուստ գործարարներն, ընդհանուր առմամբ, 118 մլրդ դոլար էին կորցրել: Այն ժամանակ Bloomberg գործակալությունը որպես պատճառ նշել էր ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների լարվածությունը:

Նյութի աղբյուր՝ ԹԵՐԹ․am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ