Գուրգեն Դաբաղյանի ու կնոջ ռոմանտիկ լուսանկարները

Հայտնի երգիչ Գուրգեն Դաբաղյանն ամուսնությունից հետո հանգստի է մեկնել կնոջ հետ։

Նա Instagram-յան  իր էջում մի քանի  լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Բալիում։

Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակված լուսանկարներում գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է։ Լուսանկարում նրանք  գեղեցիկ բնապատկերի ֆոնին են։

Երգչի կինը՝ Իննան, 19 տարեկան է, սովորում է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնում: Իննան ռուսաստանաբնակ հայ է սակայն ամուսնությունից հետո տեղափոխվել է Հայաստան։

31-ամյա երգչի կարծիքով՝ 12 տարվա տարիքային տարբերությունը չի անդրադառնում իրենց հարաբերությունների վրա․ «Դա մեզ չի խանգարում: Իր կողքին ես ինձ ավելի երիտասարդ եմ զգում: Կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ տարիքային տարբերությունն ավելի է ամրացնում հարաբերությունները: Մենք կես բառից, կես հայացքից հասկանում ենք իրար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ