Մոծակի խայթոցից մահացած աղջկա ընտրյալի հուզիչ գրառումը

25-ամյա բորտուղեկցորդուհու ամբողջ ընտանիքը բժշկի է դիմել նույն գանգատներով` ուժեղ տենդ և գլխացավեր: Հետազոտությունից հետո նրանց բոլորի մոտ ախտորոշվել է դենգեի տենդ: Բորտուղեկցորդուհու մոտ, սակայն, հիվանդության ընթացքը շատ սուր է եղել: Ապիտչայի Ջարեոնդին մահացել է:

Ինֆեկցիան փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով: Թաիլանդում հիմա անձրևների սեզոն է, և հենց այս շրջանում են ակտիվանում մահաբեր մոծակները: Պիտչայի Ջարեոնդին մահացել է վարակվելուց երեք օր հետո: Նրա ընտրյալը հուզիչ երկտող է թողել սոցցանցում․

«Առավոտյան 9:10-ին ես ընդմիշտ կորցրեցի իմ երկրորդ կեսին: Հանգչիր խաղաղությամբ: Ես քեզ սիրում եմ: Արի հանդիպենք երազներում: Մենք դեռ այնքան շատ քննարկելու բան ունենք: Հրաժեշտ չեմ տալիս»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ