Սոֆի Մխեյանի լուսանկարները Խնձորեսկի ճոճվող կամրջից

Երգչուհի Սոֆի Մխեյանը կիսվել է նոր լուսանկարներով, որոնք արվել են Գորիսում։Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներում երգչուհին առօրյա կերպարում է, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։

Մեկնաբանություններում Սոֆին գրել է. «Խնձորեսկի ճոճվող կամուրջ․․․ Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու կողմերը՝ Հին եւ Նոր Խնձորեսկները, որտեղից երեւում են Խնձորեսկի չորս եկեղեցիները եւ «Ինը մանուկի» աղբյուրը։

Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Սուրբ Թադեւոս եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։ Կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաքն է՝ իր բազմաթիվ տուն-քարանձավներով ու «առանձնատներով»»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ