Սատկած մեդուզաներն Ազովի ծովը վերածել են դոնդողակի

Սոցիալական կայքերում արդեն մի քանի օր է՝ տեսանյութեր են հրապարակվում, որտեղ կարելի է տեսնել Ազովի ծովի ափերում սատկած մեդուզաների հսկայական կուտակումներ:

Ափամերձ շրջաններում ջուրը փոխել է գույնը: Մարդիկ խուսափում են ծովը մտնել: Մեդուզաների զանգվածային անկումը վկայում է ծովի աղտոտվածության մասին:

Իսկ տեղական լրատվամիջոցները, հղում անելով բնապահպաններին, գրել են, որ մեդուզաների անկման պատճառը ծովի ջրում աղի չափաբաժնի աճն է:

Տեսանյութը ստորև․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ