Սիրուշոյի ոճային լուսանկարը Մոնրեալից

Երգչուհի Սիրուշոն կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ոճային  կերպարը։ Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Սիրուշոն  շրջազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ շապիկի հետ։

Ոճային կերպարն ամբողջացրել են սեւ բարձրակրունկ կոշիկներն ու արեւային ակնոցը։

«Մոնրեալում այցելեցինք հայկական Սուրբ Հակոբ ազգային վարժարան, ուր սովորում է շուրջ 1300 աշակերտ»,- լուսանկարին կից կատարել էր հետևյալ գրառումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ