«Հերթական ֆեյքն ա տարածվում». Սամվել Մարտիրոսյանը՝ «վարչապետի նամակի» մասին

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է սոցիալական կայքերում տարածում գտնող մի նամակ՝ կից հետևյալ գրառումն արել:
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ցանցով հերթական ֆեյքն ա տարածվում։ Կեղծ նամակ է վարչապետից NATO-ի ղեկավարությանը։
Թե բա՝ ուզում ենք «ՆԱՏՕ»-ի հետ ավելի սերտ կապեր ունենալ։ Բայց հասկանում ենք, որ Արցախն ա խնդիրը, դրա համար մեկ տարվա ընթացքում կհանենք այնտեղից զորքերը։
Ո՞վ է հեղինակը։ Դեռ հիմնավոր կասկածներից բացի լուրջ ապացույցներ չկան։
Երկու երկրից դուրս ուղղություններից է ամենահավանականը։ Եթե լավ ապացույցներ լինեն, իմաց կտամ»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ