Դանա Ուոլին երազել է շքեզ հարսանիքի մասին, ինչպես որ հեքիաթներում է լինում: Նա ցանկանում էր այդ օրը նմանվել արքայադստեր: Եվ երբ նրա ընկերն ամուսնության առաջարկություն արեց, Դանան առանց երկար — բարակմտածելու շտապեց երազանքների հարսանեկան զգեստ փնտրելու:
Երկար որոնումներից և հիասթափություններից հետո Դանան որոշեց, որ հենց ինքը պետք է ստեղծի իր «երազանքների զգեստը»: Դանան մատիտ և թուղթ վերցրեց, նկարեց հարսանեկան զգեստի էսքիզը:
Մտահղացումը կյանքի կոչելու համար լավ մասնագետների գտավ, ովքեր խոստացան, որ կկարողանան կարել հենց այն, ինչ պետք է: Զգեստը կարելու, զարդարելու համար պահանջվեց մի ամբողջ տարի:
Քարերն ամրացնելու համար մասնագետները ծախսել էին 60 օր: Արդյունքն արդարացրեց Դանայի ակնկալիքները: Զգեստը ստացվեց հենց այնպիսին, ինչպիսին որ նա էր ցանկանում։