Ճապոնուհու «ուրվական» լուսանկարը վախեցրել է իր հետևորդներին

17-ամյա Մեյրի Ասախինան, որը երգում է, պարում, զբաղվում դերասանական վարպետությամբ և համարվում է ճապոնացի դեռահասների կուռքը, «Թվիթերում» հետաքրքիր լուսանկար է հրապարակել: Նա «Թվիթերում» ունի 28,5 հազար հետևորդ: Մեյրին տեղադրել է 2 լուսանկար, որտեղ նկարի վրա ուրվական է պատկերված:  Դրանից հետո աղջիկը բացատրեց, որ դա ուրվական չէ, այլ հենց ինքն է: Նրա խոսքով՝ ինքն ընդամենը ցանկացել է սպիտակ զգեստով ճոճանակի վրա լուսանկարվել, սակայն ինչ-որ բան այն չի եղել: «Ես մտածում էի, որ հոյակապ կլիներ հագնել այդ սպիտակ զգեստը և ճոճորվել: Դրա փոխարեն ես ստացա ուրվականով հերթական լուսանկարը: Սրանից հետո այդպես չեմ անի»,- ասել է աղջիկը:

Լուսանկարը համացանցում հավաքել է 363 հազար լայք և 126 հազար ռեթվիթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ