Սա ամենաբարձր ծառն է աշխարհում. միայն դրա բարձրությունը տեսեք …

Մինչև 2006 թվականը աշխարհի ամենաբարձր ծառը համարվում էր Կալիֆոռնիայի կարմրափայտ  անտառների ազգային պարկում  աճող Սեքվոյա  մշտադալար ծառը, որն ստացել էր «հսկա» մականունը:

Պատկերավոր ներկայացնելու  համար ծառի բարձրությունը  Oddity central-ը համեմատական է բերում, ընտ որի այս ծառը երկու անգամ ավելի բարձր է, քան Ազատության արձանը` չհաշված պատվանդանը:

Սակայն «հսկան»  զրկվեց իր տիտղոսից և բնապահպանները, չափումներ անելով Կալիֆոռնիայի կարմրափայտ անտառներում, հայտնաբերեցին ոչ թե մեկ, այլ երեք այլ ծառ, որոնք  բարձրությամբ գերազանցում են հայտնի հսկային:

Ամենաբարձր Հիպերիոն կոչվող ծառի բարձրությունը, որը 3 մետրով ավելի է հայտնի Սեքվոյայից, կազմում է 115.5 մետր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ