Մեղադրյալ Քոչարյանը կկալանավորվի

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի:

Նման որոշում քիչ առաջ հրապարակեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Համլետի Դանիելյանը՝ այսպիսով բավարարելով դատախազության եւ տուժող կողմի ներկայացված բողոքը:

Դատախազությունն ու տուժող կողմը բողոքներ էր ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ:

Նրանք դատարանից խնդրել էին ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, կայացնել նոր դատական ակտ եւ մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Հիշեցնենք, որ Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխվել էր մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ