Հայաստանը «վետերոկ» չէ, որ ընդունես ու հետո հանձնես. Արայիկ Հարությունյանը՝ Քոչարյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 5րդ ալիքին տված հարցազրույցին ՝ ֆեյսբուքյան գրելով.

«Հայաստանը «վետերոկ» չէ, որ ընդունես ու հետո հանձնես:

Մարդը տասը տարի եղել է պետության ղեկավար, բայց տենց էլ չի հասկացել, որ վետերոկի վարիչ չի եղել: «Հայաստանն ընդունել եմ…»:

Մարդը տասը տարի եղել է պետության ղեկավար, բայց չափման միավորը «լիքը սառնարանն է, ռեստորանն ու խորովածանոցը՝ Պռոշյանում…»»:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 24-ին տված հարցազրույցի ժամանակ Քոչարյան ասել էր.

«Պատմության մեջ մնալու է ոչ թե այն, ինչ կատարվում է ինձ հետ հիմա, ոչ, դա մնալու է ներկայիս իշխանությունների խայտառակության կարգավիճակով:

Պատմության մեջ մնալու է այն, թե ինչ վիճակում եմ ընդունել և ինչ վիճակում եմ հանձնել երկիրը: Կարծում եմ՝ մարդիկ հիշում են, որ սկզբում Երևանում ընդամենը 3 լուսավորված փողոց կար, աշխատում էր 2 ռեստորան, բայց ես երկիրը հանձնել եմ արդեն Հյուսիսային պողոտայով, դպրոցներ ու հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ կառուցելով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ