Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիները նշում են ուղևորներից մեկի ծնունդը

Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիները ողջ օրն այնտեղ սպասելուց հետո էլ ունեն բարձր տրամադրություն և նշում են ուղևորներից մեկի ծնունդը։

Այդ մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դեսպանությունից հայտնել էին, որ ուղևորներին Հայաստան տեղափոխելու համար Վերին Լարս մեկնած ավտոբուսն արդեն տեղում է, և որոշ ընթացակարգային գործընթացներից հետո ՀՀ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ