Երևանում 48-ամյա կինը ծեծել է հարսին

Երևանում 48-ամյա կինը մեղադրվում է եղբոր կնոջը ծեծելու մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Ավան վարչական շրջանում գործող թիվ 170 դպրոցի մոտակայքում։ Նա հարսին մեղադրել է դստեր հասցեին արատավորող տեղեկություններ տարածելու մեջ, վիճաբանել, ապա ծեծել։

Այն է՝ քաշել է մազերից և ձեռքով հարվածել 34-ամյա հարսի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ։

Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Քրեական գործը քննվում է դատավոր Արմեն Կարապետյանի նախագահությամբ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ