Տարօրինակ հիվանդության պատճառով 46-ամյա կնոջ կուրծքը չի դադարում աճել

Թաիլանդից 46-ամյա  Լամ Պխրաի Սի Նուանի կուրծքը խորհրդավոր հիվանդության պատճառով, որը բժիշկները դեռեւս չեն հասկանում,  չի դադարում աճել:

Դեռ 3 տարի առաջ կինն ուշադրություն էր դարձրել նրան, որ կուրծքը սկսել  էր մեծանալ, իսկ 9 ամիս առաջ կրծքի աճն ավելի էր ակտիվացել: Այժմ նա ստիպված է կտորով կապել կուրծքը, որպեսզի կարողանա պահել այն:

Կրծքի չափերի եւ ծանրության պատճառով կինը զրկվել է առանց հենակների տեղաշարժվելու հնարավորությունից: Բժիշկները դեռեւս չեն պատկերացնում, թե ինչն է պատճառ դարձել ։ Այժմ նրանք վստահ են միայն հետեւյալում. քաղցկեղ նա չունի:

 Բացառված չէ, որ նրա մոտ իրականում գիգանտոմաստիա է՝ հազվագյուտ գենետիկ հիվանդություն, որի ժամանակ կրծքի հյուսվածքները արագ մեծանում են:

Հիվանդությունը կարող է ախտահարել ինչպես մեկ, այնպես էլ երկու կրծքերը: Սովորաբար որպես թերապիա պացիենտներին առաջարկում են կրծքի փոքրացման վիրահատություն, որը թույլ կտա այն ավելի համաչափ դարձնել:

Կինը ֆինանսական աջակցության համար դիմել է հասարակությանը. նա անհանգստանում է, որ չի կարողանա վճարել անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, քանի որ աշխատանք չունի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ