Մի քանի հարյուր մարդ ընդունվել է աշխատանքի. Թեղուտի հանքավայրը սկսում է շահագործումը

Այսօր՝ հունիսի 20-ին Ազգային ժողովում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շուտով Թեղուտի հանքավայրը սկսում է շահագործումը։

«Ուրախ եմ հայտնել, որ Թեղուտում նորից սկսել են աշխատանքները, այնտեղ մի քանի հարյուր մարդ նորից ընդունվել է աշխատանքի, ինչպես խոստացել էինք եւ հույս ունեմ, որ այնտեղ ամեն ինչ լավ կլինի»,- հայտնեց գործադիրի ղեկավարը։

Հիշեցնենք՝ Թեղուտի հանքավայրը, որին բաժին է ընկնում արտահանման ծավալում մեծ մասը, փակվել էր հունվարին։

Անդրադառնալով կապիտալ ծախսերին՝ Փաշինյանն ասաց. «Հայաստանում չկան այնպիսի ընկերություններ, որոնք կարողանան իրականացնել, իրոք, մասշտաբային կապիտալ ծախսեր, այս խնդիրը մենք պետք է ընդունենք։ Առաջիկայում հույս ունենանք այդ ընկերությունները կհայտնվեն։ Եթե չհայտնվեն՝ կառավարությունը պետք է մտածի՝ գուցե այլ մոդլով պետք է իրականացվեն կապիտալ ծախսերը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ