«Համ էլ նկարվեցինք երեխաների հետ». վարչապետը լուսանկարներ է հրապարակել ԱԺ-ի բակից

Այսօր՝ հունիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված են գնդակով խաղացող երեխաները:

«Տեսարան՝ Ազգային ժողովի այգուց», — գրառել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և վերջինիս աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին:

Վարչապետը նշել է, որ պարոն Բադասյանին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված և պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ