Աղաչում էր չհարվածեմ. Մայք Թայսոնը կնոջը «բռնացրել» է անկողնում Բրեդ Փիթի հետ

Բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնն իր «Անվիճելի ճշմարտություն» ինքնակենսագրական գրքում պատմել է, թե ինչպես է իր կնոջը դերասան Բրեդ Փիթի հետ «բռնացրել» անկողնում:

Մարզիկն անկեղծորեն պատմել է, թե ինչպես է 80-ականների վերջին իր կնոջը անկողնում «բռնացրել» դերասան Բրեդ Փիթի հետ: Թայսոնն առանձին նկարագրել է դերասանի արձագանքը  իրավիճակին.

Բրեդը, Մայքի խոսքերով, վախից դողում էր և աղաչում նրան չհարվածել։ Թայսոնը նաև պատմել է, որ նույնիսկ դրանից հետո կինը չի դադարել նրան դավաճանել: Այդ ժամանակ Թայսոնն ու Գիվենսն ամուսնալուծության փուլում էին, բայց մարզիկը հույս ուներ փրկել իրենց ամուսնությունը:

Միևնույն ժամանակ Գիվենսը պնդում է, որ բռնցքամարտիկն իր հուշերում անամոթաբար ստել է անկողնու հետ կապված միջադեպի մասին, սակայն Փիթի հետ հարաբերությունները չի ժխտել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ