«Սա ուղղակի անընդունելի ա». Մարիամ Փաշինյանը սարսափելի կադրեր է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում կիսվել է «Դինգո» թիմի տարածած տեսանյութով  կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին եւ գրառում է կատարել:

«Սա ուղղակի անընդունելի ա… էս վայրենի վարվելակերպը պետք ա խստորեն պատժվի»,- գրել է նա:

Տեսանյութի մեկնաբանություններում ասվում է.

Տարբեր մարզեր արդեն սկսել են մտածել, թե ինչպես թափառող կենդանիների հարցը սկսեն լուծել առանց սպանդի, որոշ մարզերում արդեն սկսվել են ստերջացման աշխատանքները (Էջմիածին, Բյուրեղավան, Եղվարդ):

Իսկ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ դեռ բարբարոսությունն է իշխում: Ի՞նչ է սա Գյումրու քաղաքապետարան: Քաղաքի կենտրոնում, բնակելի վայրում… արնաշաղախ փողոց… ու այս ամենը երեխաների աչքի առաջ:

Ենթադրենք մի քանի ամիս էլ այս մեթոդը կիրառեցիք… բա հետո՞: Շուտով սպանդը քրեորեն պատժելի է դառնալու, բա այդ ժամանակ ի՞նչ եք անելու: Որ վայրկյանից օրենքը ընդունվեց, բոլոր կրակողների հետևից ընկնելու ենք հատիկ-հատիկ, ձեր ազատ սպանելուն հաշված ժամանակ է մնացել!

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ