Առաջին հայացքից նա կատարյալ գեղեցկություն ունի, սակայն ․․․

Իվանկա Դենիսովան 30-ամյա փաստաբան է Բրատիսլավիայից: Առաջին հայացքից նա հաջողակ բիզնես-լեդի է, ով սիրում է լուսանկարվել: Նրա բոլոր լուսանկարներում կարելի է նկատել մի բան. աղջիկը միշտ ծածկում է դեմքի մի կողմը ձեռքով, կամ մազերով:

Իվանկան ծնվել է Հոլդենխառի սինդրոմով. այս ախտանիշի դեպքում գանգոսկրերը մի կողմից մնում են չզարգացած: Բժիշկները աղջնակի ծնողներին վստահեցրել էին, որ այդ հիվանդությամբ աղջիկը հազիվ թե ապրի մինչև 12 տարեկան:

Բայց Իվանկան ոչ միայն ողջ մնաց, այլ նաև իր օրինակով այսօր  ոգեշնչում է հազարավոր մարդկանց: Սինդրոմը ազդեցություն է թողել նաև Իվանկայի առողջության վրա. աղջիկը շատ վատ է լսում աջ ականջով:

Սակայն այս խնդիրները չեն խանգարել Իվանկային հաջողակ և հայտնի մարդ դառնալու հարցում: Դանիսովան արդեն ենթարկվել է մի քանի պլաստիկ վիրահատությունների Չիկագոյում /ԱՄՆ/:  Առջևում դեռ երկար ու բարդ ճանապարհ կա անցնելու, բայց Իվանկան պատրաստ է դիմակայել ցավին:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ