Մոնիկա Նազարյանի անկրկնելի կատարումը՝ «Այգի արի»

Մոնիկա Նազարյանի արվեստը շատ ինքնատիպ է՝ նախ իր արտասովոր ձայներանգի, կատարման ոճի, երգացանկի ընտրության իմաստով:

Երգեր կան, որոնք բացի Մոնիկայից ոչ ոք չի կարող այդքան ինքնաբուխ կատարել, մանավանդ մեր գուսանական և ժողովրդական երգերը:

Մոնիկա Նազարյանի իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ և կից կատարել հետևյալ գրառումը․

«Իմ ամենասիրելի երգերից «Այգի արի» երգը, Լոռեցի աշուղ Զաքարյանի երգն է,որի երգերը կատարում եմ 8 տարեկանից։ Հոգուս հարազատ են նրա երգերը։ Երգերի մեջ արտացոլված է Լոռվա բնաշխարհը,ջինջ ու մաքուր սերը, ջուրն ու օդը։🌲🌳🌿🌷🍄☀️ Կատարումս նվիրում եմ բոլորիդ իմ անչափ սիրելի երկրպագուներ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ