Մայրը հանուն աղջկա նիհարեց 63 կգ-ով

Անգլիայի 40-ամյա բնակչուհին` Սառա Ջոնսը, 141 կիլոգրամ է կշռել: Նա աշխատել է դպրոցում և մշտապես ծաղրի է ենթարկվել աշակերտների կողմից: Մի անգամ Ջոնսի 10-ամյա աղջիկը` Օլիվիան, խոստովանել է մորը, որ իրեն ծաղրում են «հաստլիկ մոր» պատճառով:

Բրիտանուհին հրաժարվել է արագ սննդից ու ալյուրից, սկսել է օգտագործել միայն բանջարեղեն ու մրգեր: Դիետայի առաջին շաբաթվա ընթացքումը կինը 3 կգ քաշ է կորցրել: 2 տարի անց նրան հաջողվել է նիհարել 63 կիլոգրամով:

Ջոնսի ամուսինը խոստովանել է, որ իր համար ևս նախկինում ցավալի է եղել, երբ չի կարողացել գրկել կնոջը գիրության պատճառով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ