Հղիության 23-րդ շաբաթում ծնված աղջիկը ճանաչվել է Բրիտանիայի ամենաանհաս երեխա: Վաղաժամ ծննդաբերության պատճառ է դարձել հղիության ժամանակ տեղի ունեցած արյունահոսությունը: Լույս աշխարհ գալուց հետո աղջիկը՝ Էդի Մադոկ Ջոնսը, իր մոր ափի չափ հասակ ուներ, իսկ քաշը՝ 500 գրամից մի փոքր ավել էր:
Կյանքի առաջին 2 շաբաթում աղջիկը ստիպված էր պայքարել այնպիսի առողջական խնդիրների հետ։ Փոքրիկի վիճակն այնքան ծանր էր, որ բժիշկները չէին բացառում մահացու ելքի հավանականությունը, սակայն աղջկան հաջողվել էր ողջ մնալ:
Ընդհանուր առմամբ նա հիվանդանոցում 109 օր է անցկացրել: Փոքրիկն ընդամենը մեկ օր է մեծ աշխարհի ամենաանհաս երեխայից՝ Սան Դիեգոյից Սեյբի փոքրիկից: