Մրգային տորթ՝ առանց թխելու. պարզապես անիրական համ

Ներկայացնում ենք առանց թխելու տորթ մրգերով:

Բաղադրիչները՝

500 գ. թթվասեր

300 գ. միրգ կամ հատապտուղ

200 գ. բիսկվիթ կամ թխվածքաբլիթ

200 գ. շաքարավազ

30 գ. Դոնդող

Պատրաստման եղանակը

Դոնդողի վրա կես բաժակ սառը ջուր լցրեք  և թողեք կես ժամ ուռչի: Երբ դոնդողն ուռչի, այն դրեք  ջրային գոլորշու վրա և դանդաղ խառնեք  մինչև գնդիկներն ամբողջովին լուծվեն:

Խորը ամանի մեջ հարեք  թթվասերը և շաքարավազը: Առանց դադարելու հարել և ստացված խառնուրդին բարակ շիթով ավելացրեք  դոնդողը:

Առանձին խորը ամանի հատակին սննդային թաղանթ դրեք: Մրգերը կեղևազատեք  և կտրտեք մանր կտորներով: Բիսկվիթն էլ կտրտեք (կամ մանրացրեք թխվածքաբլիթը):

Խառնեք  մրգերը և բիսկվիթի կտորները: Հետո այդ ամենի վրա ավելացրեք  թթվասերով կրեմը և ծածկեք  սննդային թաղանթով: Դեսերտը սառնարանը դրեք  2-3 ժամով:

Ժամկետի ավարտին տորթը հանեք սառնարանից և տարան շրջեք  գեղեցիկ ամանի մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ