Տեսահոլովակի պրեմիերա․ Լիդուշիկ — «Ես ու դու»

Լիդուշիկը՝ ծնվել է 1999 թվականի օգոստոսի 11-ին Երևանում։ Երգել սկսել է 3 տարեկանից։ 2002 թ.-ի ապրիլից մինչև 2010 թ.-ի սեպտեմբեր հաճախել է հանրային ռադիոյի “Արևիկ” մանկապատանեկան անսամբլ։

Սովորել է Երևանի 131 հիմնական դպրոցում։ 2011 թ.-ին ներկայացրել է Հայաստանը Նոր ալիք ամենամյա մանկական մրցույթում՝ ստանալով մրցանակ RaiUno իտալական հեռուստաընկերության կողմից։ 2013 թ-ի հունվարի 19-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ նրա առաջին մենահամերգը 16 երգերի կենդանի կատարմամբ և «Էնջելս» պարային ակումբի մասնակցությամբ։

2013 թ-ի փետրվարի 24-ին Լոս Անջելեսի Ալեքս թատրոնում տեղի ունեցավ նրա երկրորդ մենահամերգը «Անուշ» պարային համույթի և Վովա Արզումանյանի մասնակցությամբ։

Նույն թվականին տեղի ունեցավ Լիդուշիկի երրորդ մենահամերգը՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։ Համերգին որպես հատուկ հյուրեր հանդես եկան Նունե Եսայանը, Չեխիայից՝ 11-ամյա Դիանա Քալաշովան և Ֆրանսիայից՝ 11-ամյա Րաֆֆի Արտոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ