Պրեմիերա․ Զարուհի Բաբայան — «Աղջկաս»

Զարուհի Բաբայանը ծնվել է 1975 թվականին Երևանում։ Երգարվեստի ճանապարհը սկսել է 1987 թվականին Հ. Իգիթյանի Գեղագիտական կենտրոնի ջազ-փոփ երգչախմբում, որի կազմում իբրև մենակատար մասնակցել է բազմաթիվ մրցույթ-փառատոների և արժանացել մրցանակների։

1992-1997 թվականներին սովորել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Պետական Մանկավարժական համալսարանի կենսաբանական ֆակուլտետը։ 2000-2003 թվականներին սովորել և ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ջազային ֆակուլտետը։

1993 թվականից աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում որպես մեներգչուհի։ 1994 թվականից աշխատանքը համատեղել է գեղագիտական կենտրոնի «Վաղորդյան կաթիլներ» և «Ջեզլ» մանկապատանեկան էստրադային խմբերի խմբավարի աշխատանքի հետ։

2000 թվականին «Սայաթ-Նովա» մրցույթին լիրիկական ժանրում արժանացել է առաջին մրցանակի։ 2001 թվականին «Կռունկ» փառատոնին «Շալախո» երգի համար արժանացել է «լավագույն ժողովրդական մշակում» մրցանակի։

  • Music: Mane Hakobyan
  • Lyrics: Avet Barseghyan
  • Նվիրվում է Քրիստինե Ազատյանին

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ