«Պետք չէ թաքնվել երեխաների հետևում»․ ԿԳ նախարարը՝ Աշոտյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Նիկոլ Փաշինյանին, ով, Աշոտյանի խոսքով,  «անդրադարձել է իր համեստ անձին ու իմ խոսքերին»։

«Նախ և առաջ թույլ տվեք ևս մեկ անգամ փաստել, որ Հանրապետականը միակ ընդդիմադիր ուժն է, ինչը ապացուցում է նաև Նիկոլ Փաշինյանը՝ իր բոլոր քարոզարշավային ելույթները կառուցելով մեզ քննադատելու շնորհիվ։

Ապրեք պարոն Փաշինյան, որ լիովին անվճար զբաղվում եք ՀՀԿ-ի բրենդով՝ սև սպիտակ գույներով ու մեր թեկնածուների մասին հանրությանը հիշեցնելով, բայց խորհուրդ եմ տալիս Ձեզ մեկ պահ հիշել նաև, որ Դուք ՔՊ կուսակցություն եք ներկայացնում ու հիմա իրականացնում եք «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը, մի քիչ էլ ձեզնից պատմեք ու ձեր ծրագրերից»,–գրել է Աշոտյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ