Բժիշկները 4-ամյա տղայի որովայնից հանել են տասնյակ մակաբույծ որդեր

4-ամյա կամերունցի տղան կես տարի բողոքում էր փորկապությունից եւ որովայնի փքվածությունից։ Ծնողները ոչ մի անգամ չեն ստուգել երեխային հելմինտոզների՝ մակաբույծ որդերի առկայության առումով, եւ վեց ամիս պատշաճ ուշադրություն չեն դարձրել տագնապալի ախտանշաններին։ Մինչդեռ անունը չնշված երեխայի մոտ փսխուք եւ որովայնի ցավեր են սկսվել։

Բժիշկները պարզել են, որ տկարության պատճառը ասկարիդոզն է, որի հարուցիչը ասկարիդներն են (խոշոր մակաբույծ որդեր)։ Վիրահատության ժամանակ պարզվել է, որ աղեհամակարգի անանցանելիությունը առաջ են բերել տասնյակ մակաբույծ որդերը։

Բժիշկների խոսքով՝ եթե մակաբույծները չհեռացվեին երեխայի օրգանիզմից, նրա մոտ կսկսվեին հիշողության եւ ֆիզիկական զարգացման խնդիրներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ